Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի մրցույթը կայացել է, սակայն տնօրեն չի ընտրվել
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվեց հունվարի 12-ին: Հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չներկայացավ:
Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որը չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի 8 անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ: Մրցույթի արդյունքում հաղթող չի գրանցվել:
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի մասին կտեղեկացվի ավելի ուշ: