Հին բաղադրատոմս՝ մրսածության, գրիպի, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և վիրուսների դեմ
Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ինչն օգնում է կանխարգելել աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Այս մթերքը կարող է օգնել նաև իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այն պայքարում է նաև բակտերիաների ու վիրուսների դեմ։
Հարկավոր է
- 250 գրամ մաքրած սխտոր
- 150 մլ չոր սպիտակ գինի
- 150 մլ մաքուր ջուր
- 500 մլ խնձորի քացախ
- 2 դափնու տերև
- 1 ճաշի գդալ օրեգանո
- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- սև պղպեղի 6 հատիկ
- 1 ճաշի գդալ աղ։
Պատրաստման եղանակը։ Ջրին ավելացրեք գինին, ձիթապտղի յուղը, օրեգանոն, աղը, դափնու տերևն ու պղպեղը։ Եռացրեք, ավելացրեք մաքրած սխտորը։ Տաքացրեք ևս 3 րոպե։ Անջատեք կրակը, թողեք սառչի։ Լցրեք ստերիլիզացված տարայի մեջ, ավելացրեք խնձորի քացախը։ Պահեք սառնարանում։ 5 օր անց ըմպելիքը կարելի է օգտագործել։
1-2 թեյի գդալ լցրեք ջրի մեջ, օգտագործեք իմունիտետն ամրացնելու, առողջական վիճակը լավացնելու համար։
Ուշադրություն։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը