Ավելորդ քաշից ազատվելու դյուրին ու հաճելի միջոց է գտնվել

Գիտնականները պարզել են, որ ամենօրյա քունը 20 րոպեով երկարացնելը կարող է օգնել ավելորդ քաշը գցելուն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ավելի երկար են մնում անկողնում, ավելի քիչ շաքար են օգտագործում:

Այդ մասին հայտնել է The New York Post-ը: Փորձագետների խոսքով՝ պարզ միջամտությունը կենսակերպին հանգեցնում է ավելի առողջ սնվելուն, քանի որ մարդն ամենից հաճախ ոչ առողջ կերակուր է օգտագործում հոգնածության պատճառով:

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ որքան ավելի շատ եք դուք քնում, այնքան ավելի լավ եք սնվում»,-պարզաբանել է Հայա ալ Հաթիբը՝ Լոնդոնի Թագավորականի քոլեջից: Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 42 մարդ, որոնք օրական յոթ ժամից պակաս էին քնում:

Նրանց կեսին հանձնարարել էին քնից առաջ խուսափել կոֆեինից, չօգտագործել սմարթֆոն եւ քաղցած չպառկել քնելու: Մյուս կեսին ոչ մի հանձնարարություն չէր տրվել: Արդյունքում առաջին խումբը անկողնում 55 րոպե ավելի երկար էր մնում անկողնում եւ 20 րոպե ավելի շատ էր քնում: Նրանց կողմից շաքարի (ըմպելիքների, թխվածքաբլիթների, տորթերի մեջ) օրական օգտագործումը կրճատվել է 10 գրամով:

Տեսանյութեր

Լրահոս