«Բարսելոնան» պատրաստ է վճարել Անտուան Գրիզմանին երկրորդ աշխատավարձը թիմում
Ավելի շատ միայն Լեո Մեսսիինն է: «Բարսելոնան» միջոցներ է փնտրում «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու համար: Կատալոնական ակումբը պատրաստ է վճարել ֆրանսիացուն երկրորդ աշխատավարձը թիմում:
Խոսքը 5-ամյա պայմանագրի մասին է՝ այնքան աշխատավարձով, որքան վաստակում է «կապտանռնագույնների» հարձակվող Լուիս Սուարեսը, ումից ավելի ստանում է միայն Լիոնել Մեսսին: «Բարսելոնան» կփորձի իրականացնել գործարքն ամռանը՝ հարձակվողի համար վճարելով 100 մլն եվրո հրաժարագինը:
Ըստ Cadena SER-ի տեղեկության՝ շփումները կատալոնացիների և ֆրանսիացու միջև բավականին առաջ են շարժվել: Ընթացիկ մրցաշրջանում Անտուան Գրիզմանն անցկացրած 22 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը