Վիտամին E. արդյունավետ միջոց մաշկի համար

Վիտամին E-ն կարևոր նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ մաշկի առողջության համար։ Fithacker.ru-ն ներկայացրել է վիտամին E-ն մաշկի առողջության համար օգտագործելու 3 տարբերակ։

Վիտամին E-ն՝ որպես խոնավեցնող միջոց։ Մի պարկուճ վիտամին E-ն քսեք դեմքին, նուրբ շարժումներով մերսեք շուրջ 5 րոպե։ Թողեք 20 րոպե։ Դեմքը մաքրեք թաց անձեռոցիկով։

Վիտամին E-ն՝ մուգ կետերի դեմ։ Վիտամին E-ն օգտագործեք ամեն օր՝ մուգ կետերի դեպքում։ Քսեք այդ հատվածներին, 2-3 րոպե մերսեք։ Թողեք ամբողջ գիշեր։

Վիտամին E-ն՝ որպես շուրթերի բալզամ։ 1 պարկուճ վիտամին E-ին ավելացրեք մի քանի կաթիլ մեղր։ Լավ խառնեք, քսեք շուրթերին։ Ամբողջ գիշեր թողեք, որպեսզի շուրթերը հասցնեն փափկել։ Սա կօգնի նաև շուրթերին վարդագույն երանգ հաղորդել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս