Օդեսայի նավահանգիստ է ժամանել Carney DDG64 ամերիկյան էսկադրային ականակիրը
Հունվարի 8-ի առավոտյան Օդեսայի նավահանգստում կառանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carney DDG64 Էսկադրային ականակիրը: Այդ մասին հայտնել է տեղի «Դումսկայա» հրատարակությունը:
Ըստ հրատարակության տեղեկատվության, էսկադրային ականակիրը դարձել է ՆԱՏՕ-ի առաջին նավը, որը Օդեսա է այցելել նոր տարում: 2017 թվականի հուլիսին Carney-ը մասնակցել է «Սի Բրիզ-2017» միջազգային զորավարժություններին, որոնց ընթացքում դրա վրա է բարձրացել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Էսկադրային ականակիրն Օդեսայում կմնա մինչեւ հունվարի 11-ը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ նավի այցի նպատակը ծովում անվտանգության ապահովման գործողությունների անցկացումն է եւ համակցված պատրաստվածության ու ռազմածովային ներուժի ամրապնդումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: