Հայտարարվել է Հարրի Փոթերի մասին լավագույն ֆիլմը
Collider պրոֆիլային պորտալի կինոքննադատները կազմել են կախարդ Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերի աշխարհին նվիրված ֆիլմերի վարկանիշը: Առաջատար է ճանաչվել «Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» ֆրանշիզայի երրորդ մասը։
Նշվում է, որ ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի ժապավենում («Գրավիտացիա», «Մարդու մանկիկը») Դենիել Ռեդքլիֆի կատարմամբ գլխավոր գործող անձի եւ նրա ընկերների՝ Ռոնի եւ Հերմիոնայի (Ռուփերթ Գրին եւ Էմմա Ուոթսոն) կերպարները դարձել են ավելի դրամատիկ: «Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» թողարկվել է 2004 թվականին եւ, IMDb կինոռեսուրսի վարկածով, 184-րդ տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում ֆրանշիզայի եզրափակիչ՝ Դեւիդ Եյթսի «Հարրի Փոթերը եւ Մահվան Ընծաները. մաս 2-րդ» ժապավենն է:
Երրորդ դիրքում հայտնվել է «Հարրի Փոթերը եւ Կիսատոհմիկ-արքայազնը» ժապավենը, որը նույնպես նկարահանվել է Դեւիդ Եյթսի կողմից: Այն ամենածիծաղելի ֆիլմն են ճանաչել բոլոր սերիաներից եւ միաժամանակ ամենաանուրախներից մեկը: Այնուհետեւ ցուցակում հաջորդում են «Փյունիկի շքանշանը», «Փիլիսոփայական քարը», «Կրակի գավաթը» եւ «Մահվան Ընծաները. մաս 1-ին» մասերը: Վերջին հորիզոնականն զբաղեցրել է 2002 թվականի «Հարրի Փոթերը եւ Գաղտնի սենյակը» ֆիլմը: Ժապավենը ամենաերկարն է դարձել խրոնոմետրաժով եւ շատ դեպքերում ձգձգված, նշել են կինոքննադատները: