Գիտնականներն ալկոհոլային հարբեցման վտանգավոր ազդեցություն են բացահայտել
Ոգելից խմիչքների գործածումը հանգեցնում է ռասիստական, հոմոֆոբիական եւ այլ համոզմունքների ավելի սաստիկ դրսեւորման: Այս եզրակացությանն են հանգել Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները: Հարբեցման վիճակը նպաստում է ագրեսիվ արտահայտությունների եւ այլ մարդկանց նկատմաբ բռնության:
Այս մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը: Հետազոտողները հարցում են կատարել Քարդիֆ, Բլեքբեռն եւ Լեստեռն քաղաքների բնակիչների շրջանում, որոնցում բազմամշակութային, բազմաէթնիկ եւ բազմադավան բնակչություն է ապրում: Հարցման մասնակիցների 18,5 տոկոսը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել նրանց կողմից, ովքեր կանխակալ հայացքներ ունեն, ըստ որում ագրեսորների ճնշող մեծամասնությունը գտնվել է ալկոհոլային հարբեցման վիճակում