Բաժիններ՝

«Ռեալը» մտադիր չէ հեռացնել Զինեդին Զիդանին

Զինեդին Զիդանի՝ ապագայում մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում մնալուն ոչինչ չի սպառնում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» տնօրենների խորհուրդը ծայրահեղ հիասթափված է եղել «Բարսելոնայից» կրած պարտությունից (0:3): Այնուամենայնիվ, չնայած պարտությանը, «սերուցքայինների» ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել Զինեդին Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնից:

Ֆլորենտինո Պերեսը հանգստից հետո ֆրանսիացի մասնագետի հետ կքննարկի թիմի գործերը, ինչպես նաև կքննարկվեն Մարսելոյի և Բենզեմայի հարցերը: Ըստ տնօրենների խորհրդի կարծիքի՝ ֆրանսիացի հարձակվողը հազիվ թե օգտակար լինի թիմին ապագայում: Ինչ վերաբերում է Մարսելոյին, ապա ղեկավարությունը գտնում է, որ մի փոքր դադարն օգտակար կլինի նրա համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031