Կառավարությունը «Դատա Քյուբ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն տրամադրեց
Կառավարությունը «Դատա Քյուբ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն տրամադրեց: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ազատ տնտեսական գոտում ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն: Ներդրումների ծավալը կազմելու է 50 մլն դոլար:
«Առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ միջին 200 հազար դրամ աշխատավարձով, 5-րդ տարում աշխատատեղերի քանակը կգերազանցի 60-ը: Արտահանման ծավալները կկազմեն շուրջ 7,5 դոլար, իսկ 5-րդ տարում ավելի քան 25 մլն դոլար: Արտահանման ուղղություններն են լինելու՝ ԱՄՆ, Անգլիա, Կիպրոս, Լատվիա, Վրաստան, Իսրայել, հետագայում նաեւ ԵԱՏՄ երկրներ»,- ասաց փոխնախարարը: