Բաժիններ՝

Դանակահարություն Երևանում. կան վիրավորներ

«Աստղիկ» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 26-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թվականին ծնված մի երիտասարդ և հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գտնվող «Էտալոն» սուպերմարկետի մոտ իրեն դանակահարել են:

Նույն օրը 22:35-ին «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ` իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի, ով հայտնել է, որ ձեռքը վնասել է նշված սուպերմարկետում վիճաբանության ժամանակ:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ժամանակ երկու երիտասարդներին վնասել է 1999 թվականին ծնված Գ.Ղ-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»-, նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս