Բաժիններ՝

«Մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը». Հայտարարություն

Հայտարարություն

Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես, անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:

Ժուռնալիստների միությունը կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ լրագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացներում և մարտահրավերներում։ Ինչպես բոլոր ոլորտներում, Զանգվածային լրատվության միջոցների բնագավառում էլ կան կուտակված տասնյակ խնդիրներ՝ խոսքի ազատության, օրենսդրական դաշտի բարելավում, IT հեղափոխության ազդեցություն, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներ, տպագիր և էլեկտրոնային մամուլին ուղղված մարտահրավերներ, լրագրողների հանդեպ ճնշումներ, և այլն:

Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, և առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները և շահերը։
Մենք մեր ամբողջ գիտակից կյանքը նվիրել ենք լրագրությանը, սակայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամ չենք։

Կարդացեք նաև

Մեր գործընկեր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։ Ինչպես բոլոր ոլորտներում՝ լրագրության ոլորտում ևս պարզապես անհրաժեշտություն է սերնդափոխությունը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարությամբ միությունը կարող է իր լրջագույն մասնակցությունն ունենալ ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը։

1. Արամ Աբրահամյան- «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
2. Տիգրան Հակոբյան- Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս
3. Հարություն Հարությունյան- Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն
4. Աննա Իսրայելյան- Առցանց «Առավոտի» խմբագիր
5. Մեսրոպ Մովսեսյան- Ա1+ հեռուստաընկերության նախագահ
6. Արամ Անանյան- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն
7. Դմիտրի Պիսարենկո- «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
8. Արտակ Ալեքսանյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար
9. Պետրոս Ղազարյան- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող
10. Գնել Նալբանդյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր և «NewMag» ամսագրի գլխավոր խմբագիր
11. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
12. Գառնիկ Գևորգյան- «168 Ժամ» թերթի փոխխմբագիր, 168.am կայքի գլխավոր խմբագիր
13. Արման Բաբաջանյան- 1in.am կայքի, «Ժամանակ-Երևան» թերթի գլխավոր խմբագիր
14. Բաբկեն Թունյան- «168 Ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր, խմբագիր
15. Հայկ Գևորգյան- «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան
16. Գագիկ Մկրտչյան- «Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող
17. Արմենիկա Կիվիրյան- NEWS.am-ի գլխավոր խմբագիր
18. Թագուհի Թովմասյան – «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր
19. Արամ Անտինյան- Tert.am-ի ղեկավար
20. Դավիթ Ալավերդյան – «ՄեդիաՄաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր
21. Արտակ Հերիքյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր
22. Հովհաննես Կոսյան- Aysor.am-ի գլխավոր խմբագիր
23. Կարինե Քալանթարյան- Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս
24. Սամվել Մարտիրոսյան- մեդիա փորձագետ
25. Սպարտակ Սեյրանյան
26. Վասակ Դարբինյան
27. Արթուր Ազարյան- «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս
28. Ագնեսա Խամոյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հեղինակ, Yerkir.am կայքի խմբագիր
29. Շողեր Մաթևոսյան- «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
30. Սամվել Սարգսյան- «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղար, վաստակավոր լրագրող
31. Կարեն Զախարյան- «Դե-ֆակտո» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
32. Արթուր Խեմչյան- NEWS.am լրատվական վերլուծական գործակալության հայկական բաժնի խմբագիր
33. Արա Գալոյան- «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան
34. Հակոբ Բադալյան- Lragir.am-ի քաղաքական մեկնաբան
35. Ռուզան Խաչատրյան- լրագրող
36. Արտակ Եղիազարյան- NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության համակարգող
37. Կոնստանտին Տեր-Նակալյան- Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
38. Լևոն Սարդարյան- քաղաքական մեկնաբան
39. Գևորգ Ավչյան- տնտեսական լրագրող
40. Աննա Բաղդասարյան- Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն
41. Ռուբեն Մեհրաբյան- Առցանց «Առավոտի» ռուսական բաժնի խմբագիր
42. Հասմիկ Մկրտչյան- «Ռոյթերս» գործակալության հայաստանյան ներկայացուցիչ
43. Սագօ Արեյան- «Արևելք» կայքի խմբագիր
44. Միքայել Միրիջանյան- «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր, «Ֆենոմեն» հրատարակչության հիմնադիր տնօրեն
45. Արամ Հարությունյան- asekose.am-ի հիմնադիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս