«Հույս դնել, որ Արևմուտքի «ձյաձյաները» պետք է գան և մեր փոխարեն իրավիճակը փոխեն, պատրանք է». Ավետիք Իշխանյան

«Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են համակարգային, ոչ թե առանձին դեպքերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ Ա. Իշխանյանն ասաց, որ կարևոր է մարդու իրավունքների և դատարանի անկախության բլոկը. «Այդ համատեքստում՝ նոյեմբերի 24-ին ստորագրելուց հետո, դատական օրենսգիրք է ընդունվում, և այնտեղ դատավորների անկախության երաշխիքներ նույնպես չկան: Այնպես որ, ԵՄ-ն միայն կարող է աջակցել Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավական պետության կայացմանը, բայց հույս դնել, որ Արևմուտքի «ձյաձյաները» պետք է գան և մեր փոխարեն իրավիճակը փոխեն, պատրանք է: Իսկ այդ համաձայնագիրը, լավագույն դեպքում, կարող է իրավիճակը թողնել նույնը, ավելի չվատացնել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս