Բաժիններ՝

Երևանում 39-ամյա քաղաքացուն հրազենային վնասվածք հասցրած անձը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.30-ին, 1967 թ. ծնված Գաբրիել Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Նա նշել է, որ ատրճանակը նետել է Արարատի մարզի «Սև ջուր» գետանցքը:
Կատարվում է քննություն:

Հիշեցնենք

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արտուշ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս