Բաժիններ՝

Թուրքիայի քեմալական կուսակցության առաջնորդը բարոյական վնասի փոխատուցում է պահանջել իրեն վիրավորած Էրդողանից

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:

Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:

Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը նշել է, որ Էրդողանի կողմից ընդդիմադիր ուժի առաջնորդին ուղղված խոսքերը ոչ թե խոսքի ազատության դրսևորում են այլ վիրավորանք:

Էրդողանը, դիմելով Քըլըչդարօղլուին, նրան անվանել էր «Բթամիտ»:

Դատարան ներկայացված հայցով Քըլըչդարօղլուն նախագահ Էրդողանից պահանջում է իրեն հասցրած բարոյական վնասի համար փոխատուցել տուգանք թուրքական 5 քուրուշի (քուրուշ – թուրքական մանրադրամ, խմբ.) չափով:

Ավելի վաղ Քըլըչդարօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ, որում մերկացրել էր Էրդողանի հարազատների օֆշորային ընկերությունների հետ կապ ունենալու որոշ մանրամասներ, որին հետևել էր Էրդողանի պատասխանը, ով նրան անվանել էր «Բթամիտ և գյուլենական ստախոս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս