Բաժիններ՝

«Աշխատանքներ ենք տանում՝ ընդունելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը». Ամատունի Վիրաբյան

«Այս տարի կտրուկ աճել է քաղաքացիների դիմումների քանակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ դա նաև պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում սկսել է թոշակի անցնել այն սերունդը, որը 1990-ական թվականներին Հայաստանից հեռացավ ու բնակվեց Ռուսաստանում.

«Նրանք գնացել են 30-40 տարեկանում, և հիմա նրանց թոշակային տարիքը հասել է, ու մեծ քանակությամբ Ռուսաստանից հարցումներ ենք ստանում: ՌԴ-ում առանց արխիվային տեղեկանքի՝ ոչ մեկը չի կարող թոշակ ստանալ: Դրա համար, եթե անցյալ տարի մենք 30 հազար քաղաքացու ենք պատասխանել, այս տարի այդ թիվը հասել է 45 հազարի»:

Նա նշեց, որ գալիք տարում Հայասըանը նշելու է ՀՀ-ի և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը. «Մենք նախապատրաստվում ենք հիմա՝ գրքեր, ժողովածուներ, հանրագիտարաններ ենք պատրաստում: Բուռն թափով իրականացվում է փաստաթղթերի թվայնացումը, կառավարության նիստի որոշմամբ մեզ տրվեց նաև փաստաթղթերը թվայնացնելու մեքենա: Մենք արդեն քարտեզներ, գծագրեր կարող ենք թվայնացնել»:

Կարդացեք նաև

Ա. Վիրաբյանի խոսքով՝ այս տարի իրենք ընդունել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերը՝ որպես նախագահ. «Հիմա մենք աշխատանքներ ենք տանում՝ ընդունելու նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը: Մենք ընդունել ենք առաջին և երկրորդ Ազգային ժողովների փաստաթղթերը: Կառավարության ամբողջ արխիվը տեղափոխել ենք Ազգային արխիվ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս