Բաժիններ՝

Վերին Լարս անցակետում ՀՀ քաղաքացիների համար վրաններ են տեղադրվել. ձնահոսքի վտանգ կա

Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ»,- հայտնեց Բալայանը՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս