Բաժիններ՝

Պուտինը Ռուսաստանի ԱԽ-ի հետ քննարկել է Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է սիրիական կարգավորման եւ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման հարցերը: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստիին:

«Նախագահն այսօր օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Դրան ներկա էին Մատվիենկոն, Վոլոդինը, Վայնոն, Բորտնիկովը, Պատրուշեւը, Շոյգուն, Լավրովը, Նարիշկինը, Կոլոկոլցեւը, Իվանովը:

Քննարկել են ներռուսաստանյան սոցիալ-տնտեսական օրակարգի ընթացիկ հարցեր, նաեւ բավական մանրամասն արծարծել են սիրիական կարգավորման հեռանկարները՝ ամենից առաջ հաշվի առնելով օրերս Աստանայում ավարտված բանակցությունների հերթական փուլի արդյունքները, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել ազգային կոնգրեսի նախապատրաստման շուրջ»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031