Բաժիններ՝

Պերեսը Բենզեմային հաղորդել է, որ նա խաղացել է իր վերջին Կլասիկոն

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման շատ շուտով կարող է հեռանալ մադրիդյան ակումբից:

Նախօրեին «սերուցքայիններն» իրենց դաշտում ջախջախիչ պարտություն կրեցին «Բարսելոնայից» (0:3): Հանդիպման ընթացքում Բենզեման նորից դժգույն խաղ ցուցադրեց՝ աչքի ընկնելով միայն մեկ չիրացրած պահով: Հանդիպումից հետո եվրոպական ԶԼՄ-ներում շշուկներ հայտնվեցին այն մասին, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Քարիմը կարող է հեռանալ «Ռեալից»:

Այսպիսով, ըստ բրիտանական Express պարբերականի տեղեկության՝ խաղի ավարտից հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է Բենզեմային, որ դա եղել է նրա վերջին Կլասիկոն: Իր հերթին՝ իսպանական Don Balon-ը հաղորդում է, որ մադրիդիցները պատրաստվում են Քարիմին տրանսֆերի հանել հունվարին:

Ֆրանսիացու փոխարինման հնարավոր թեկնածուներ են հանդիսանում «Ինտերի» հարձակվող» Մաուրո Իկարդին և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս