Բաժիններ՝

«Կհեռանայի, եթե իմանայի, որ պրոբլեմ եմ հանդիսանում «Միլանի» համար». Գատուզո

«Հիմա ես «Միլանի» մարզիչն եմ, բայց ես մեր ամենափոքր պրոբլեմն եմ: Ամեն ինչ չի հիմնվում ֆիզիկական պատրաստվածության վրա, կա նաև հոգեբանական պահ: Երբ ինչ-որ բան չի ստացվում, մենք պետք է թիմ լինենք, պետք է ավելի քիչ սխալներ թույլ տանք:

Եթե ես իմանայի, որ պրոբլեմ եմ հանդիսանում «Միլանի» համար, ես անհապաղ կհեռանայի: Եթե տեսնեի, որ ֆուտբոլիստներն ինձ չեն աջակցում, հրաժարական կտայի: Բայց այդպիսի բան չկա:

Մեզ չի բավարարում էներգիան, տրամադրվածությունը և բնավորությունը: Եվ ես կարծում եմ նաև, որ պետք չէ հավասարվել անցյալի հետ: Այն ժամանակ այստեղ այլ ֆուտբոլիստներ էին, սա այլ ակումբ էր»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս