Ռոբսոնը՝ ԱՄՆ «սև ցուցակում». պատժամիջոցներ են կիրառվել Վլադիմիր Պուտինի գողական շրջապատի նկատմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց և կազմակերպությունների նոր ցուցակը, որոնց նկատմամբ կտարածվեն սահմանափակող պատժամիջոցները:

Այս անգամ պատժամիջոցներ են կիրառվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գողական շրջապատի նկատմամբ: Ցուցակում ընդգրկված են գողական աշխարհը ներկայացնող 10 անձինք և երկու կազմակերպություններ: Ցուցակում Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյ, Լաշա Շուշանաշվիլիի՝ Լաշա Ռուստավսկի, Ալիմժան Տախտախունովի՝ Տայվանչիկ և այլոց կողքին հայտնվել է նաև Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Պատժամիջոցների տակ հայտնված երկու կազմակերպությունները ևս կապվում են նրա հետ՝ Սոչիի «Վեսնա» հյուրանոցը և «Նովի Վեկ» Մեդիա ԲԲԸ-ն: Հիշեցնենք որ Ռուբեն Թաթուլյանը Կարեն Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբի անդամ է, մի ակումբ, որը իբրև թե պետք է միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեր Հայաստանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս