Ինչու է հարկավոր քնելուց առաջ մերսել ոտքերը
Ոտքերի մերսումը բավական կարևոր է ինքնազգացողության լավացման համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այս սովորությունը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։
Էներգիա։ Ոտքերի մերսումն էներգիայի խթանման միջոց կարող է լինել։
Լավացնում է արյան շրջանառությունը։ Ոտքերի մերսումն ամբողջությամբ թուլացնում է օրգանիզմը։ Գերլարվածությունն ազդում է շրջանառության վրա, սննդարար նյութերն ու վիտամինները չեն հասնում օրգանիզմի բոլոր բջիջներին։ Ոտքերի մերսումը կօգնի իջեցնել սթրեսի մակարդակը, արյան շրջանառությունն էականորեն կլավանա։
Հավասարակշռություն և ներդաշնակություն։ Սթրեսը, ամենօրյա լարվածությունը երբեմն անհնար են դարձնում մարմնի և ուղեղի հանգստանալը։ Ոտքերի մերսումը կարող է օգնել նաև հավասարակշռել և ներդաշնակ դարձնել մարմինը մտքի հետ։
Առողջ մաշկ։ Արյան շրջանառութան ակտիվացման արդյունքում կանխարգելվում է ճարպերի ու տոքսինների կուտակումը մաշկի ծակոտիներում։ Բացի այդ, ոտքերի մերսումը կարող է պայքարել ազատ ռադիկալների դեմ՝ օգնելով կանխարգելել վաղաժամ ծերացումը, լավացնել մաշկի ընդհանուր վիճակը։
Կանխարգելում է ոտքերի ջղաձգումները։ Ոտքերի մերսումը կարող է օգնել նաև խուսափել ոտքերի ջղաձգումից, անհարմարության զգացումից։
Հանգստություն և թուլություն։ Ոտքերի մերսումը թույլ կտա թուլանալ, ազատվել հոգնածությունից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը