Բաժիններ՝

Շիրակում տղամարդը ոտքերով հարվածել է հորեղբոր որդուն եղբոր կնոջ հասցեին վիրավորական արտահայտությունների համար. նա մահացել է

Շիրակի մարզում 2016թ. տղամարդու մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորեղբոր որդու տանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վերջինիս կողմից եղբոր կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու պատճառով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում նրան մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին, մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքի համար վտանգավոր առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս