Պատգամավորները գրեթե չեն հանգստանալու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի ոչ թե թեժ աշուն, այլ ձմեռ է սպասվում: Պատգամավորները գրեթե չեն հանգստանալու, այսօր ավարտվում է արտահերթ նստաշրջանը, սակայն հունվարի 15-ից մեկնարկում է ԱԺ հաջորդ քառօրյան: Խնդիրն այն է, որ հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
Սա նշանակում է, որ նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ նախագահի ընտրությունից անմիջապես հետո մեխանիկորեն հրաժարական կներկայացնի կառավարությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: