Բաժիններ՝

Ինչու է ավելի լավ երեկոյան ցնցուղ ընդունել, այլ ոչ թե՝ առավոտյան

Ե՞րբ եք Դուք նախընտրում ցնցուղ ընդունել՝ առավոտյա՞ն, թե՞ երեկոյան: Եթե նախապատվությունը տալիս եք առավոտյան ցնցուղին, ապա «Интересно знать»-ի ներկայացրած խորհուրդները հենց Ձեզ համար են: Պարզվում է՝ երեկոյան ցնցուղը շատ առավելություններ ունի:

1. Եթե պետք է առավոտյան շուտ արթնանաք, ապա նույնիսկ 10 րոպեն շատ արժեքավոր է:

2. Եթե պետք է շուտ քնեք, տաք ջուրը կհասնի օգնության. այն հանգստացնում է մկանները:

3. Դուք կասեք. «Առավոտյան ցնցուղն օգնում է ինձ արթնանալ»: Բայց փոխարենը՝ կարող եք պարզապես լվացվել սառը ջրով:

Կարդացեք նաև

4. Դուք ավելի շատ ժամանակ կունենաք նախաճաշի համար:

5. Ձեր սավանները միշտ մաքուր և թարմ կլինեն:

6. Եթե Դուք չոր մաշկ ունեք, բացառեք առավոտյան ցնցուղը: Տնից դուրս գալուց առաջ պետք չէ մաշկն ավելի չորացնել:

7. Եթե Դուք երեկոյան եք մարզվում, քրտինքի հետ միասին՝ կլվանաք նաև հոգնածությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս