Հայկ Հարությունյանը հրաժարվում է գնահատել Կարեն Կարապետյանի գործունեությունը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատել, թե Կարապետյանի վարչապետության արդյունավետությունը:
«Ես չէ, որ իր աշխատանքը պետք է գնահատեմ: Ես կառավարության անդամ չեմ, ես ընդամենը փոխնախարար եմ»,- ասաց նա:
Հարցին` ի՞նչ փոփոխություններ բերեց Կարեն Կարապետյանը, Հ.Հարությունյանը հրաժարվեց պատասխանել. «Ես ցանկություն չունեմ այդ հարցին պատասխանելու»:
Մանրամասները` տեսանյութում