Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Միկել Արտետան կարող է գլխավորել «Արսենալը» Արսեն Վենգերի հեռանալուց հետո

«Զինագործները» հավատում են Պեպի օգնականին: Արսեն Վենգերի դարաշրջանն «Արսենալում» ավարտվում է, և «զինագործների» ղեկավարությունը փոխարինող է փնտրում ֆրանսիացու համար: Լոնդոնցիների տնօրենների խորհուրդն առավել համապատասխան թեկնածու է համարում «Արսենալի» նախկին կիսապաշտպան Միկել Արտետային:

35-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբում անցկացրել է 5 տարի, որոնցից երկուսը՝ որպես թիմի ավագ: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, կարիերայի ավարտից հետո Արտետային առաջարկել են մարզչական գործունեություն սկսել «Արսենալում», բայց Միկելը հրաժարվել է:

2016թ. ամռանը Արտետան մտավ Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբ «Մանչեսթեր Սիթիում»: «Արսենալում» հույս ունեն, որ այս ընթացքում Միկելը փորձ է ձեռք բերել, և նրա՝ «զինագործների» գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում թիմը կցուցադրի այնպիսի վառ ֆուտբոլ, ինչպես «Մանչեսթեր Սիթին»՝ ընթացիկ մրցաշրջանում: 18 տուրերից հետո «Արսենալը» զբաղեցնում է 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս