Մխիթարյանը հնարավոր է կմասնակցի «Բրիսթոլ Սիթի»-ի դեմ խաղին. Մոուրինյո
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/916627.jpg)
Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «կարմիր սատանաների» առաջիկա խաղին:
Նման հայտարարություն արել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Կազմում փոփոխություններ կանեմ: Սակայն մեզ լուրջ մոտեցում է պետք այս խաղի նկատմամբ: Հնարավոր է մեկնարկային կազմում լինի Մխիթարյանը»,-ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի հերթական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Բրիսթոլ Սիթի»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին: