 
                        Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթներ (ցանկ)
 
                                    ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների Ամանորի տոների ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:
Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:
Ձմեռային հանգստի կազմակերպման նպատակով առաջարկում ենք հետևել նաև Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող կանոնավոր չվերթների չվացուցակին:
| Երթուղի | Ավիաընկերություն | Թռիչքների իրականացման ժամկետ | Չվերթի իրականացման օր | Չվերթի պատվիրատու | 
| Երևան-Հռոմ-Երևան | «Ավիակոմպանիա Արմենիա» (Aircompany Armenia) 
 | Դեկտեմբերի 30-ից հունվարի 07-ը | Դեկտեմբերի 30-ին, հունվարի 07-ին | «Ֆեստա տուր ավիա» ավիափոխադրումային ընկերություն ՓԲԸ
 | 
| Պրահա-Երևան-Պրահա | «Չեխական ավիաուղիներ» (Czech Airlines) | Դեկտեմբերի 30-ից հունվարի 07-ը | Դեկտեմբերի 30-ին, հունվարի 07-ին | «Վիզա կոնկորդ գրուպ» տուրիստական գործակալություն | 
| Շարմ Էլ Շեյխ-Երևան- Շարմ Էլ Շեյխ | «Ալմասրիա» (Almasria) | Դեկտեմբերի 29-ից հունվարի 08-ը | Դեկտեմբերի 29-ին, հունվարի 08-ին | «Սքայ տուր» ՍՊԸ տուրիստական գործակալություն | 
| Շարմ Էլ Շեյխ-Երևան- Շարմ Էլ Շեյխ | «Ալմասրիա» (Almasria) | Դեկտեմբերի 29-ից հունվարի 11-ը | Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին, հունվարի 07-ին, 08-ին, 09-ին, 11-ին | «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ | 
| Շարմ Էլ Շեյխ-Երևան- Շարմ Էլ Շեյխ | «Էյէմսի Էյրլայնզ» (AMC Airlines) | Դեկտեմբերի 29-ից հունվարի 11-ը 
 | Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին, հունվարի 01-ին, 07-ին, 08-ին, 9-ին, 11-ին | «Սքայ տուր» ՍՊԸ տուրիստական գործակալություն | 
| Շարմ Էլ Շեյխ-Երևան- Շարմ Էլ Շեյխ | «Էյէմսի Էյրլայնզ» (AMC Airlines) | Հունվարի 14-ից մարտի 25-ը | Յուրաքանչյուր կիրակի | «Սքայ տուր» ՍՊԸ տուրիստական գործակալություն | 
| Շարմ Էլ Շեյխ-Երևան- Շարմ Էլ Շեյխ | «Էյէմսի Էյրլայնզ» (AMC Airlines) | Սեպտեմբերի 24-ից հունվարի 7-ը | Յուրաքանչյուր կիրակի | «Սքայ տուր» ՍՊԸ տուրիստական գործակալություն | 
| Անթալիա-Երևան-Անթալիա | «Ֆրիբըրդ Էյրլայնզ» (Freebird airlines) | Դեկտեմբերի 30-ից հունվարի 07-ը | Դեկտեմբերի 30-ին, հունվարի 07-ին | «Բագրատուր» տուրիստական գործակալություն | 
| Շարմ Էլ Շեյխ-Երևան- Շարմ Էլ Շեյխ | Ֆլայ Եգիպտ (Fly Egypt) | Դեկտեմբերի 30-ից հունվարի 9-ը 
 | Դեկտեմբերի 30-ին, 31-ին, հունվարի 0-ին, 07-ին, 08-ին, 09-ին | «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ | 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        