Բաժիններ՝

Նորվեգիայում կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպեանոց լվացքից հետո

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Զերո անունով կատուն ընկել է լվացքի մեքենայի մեջ և կարողացել է կենդանի մնալ 30 աստիճանի պայմաններում իրականացված 40 րոպեանոց լվացքի ընթացքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է NRK նորվեգական կայքը:

Կատուն աննկատ մտել է լվացքի մեքենայի մեջ, երբ ընտանիքի հայրը բացել է այն հագուստի մի մասը հանելու համար: Լվացքի վերջում կատվին հայտնաբերել է 14-ամյա Յոակիմը:

«Նա ամբողջությամբ թրջվել էր, ավելի նիհար էր թվում սովորականից: Դժվարությամբ էր կողմնորոշվում տարածության մեջ և սրտխառնոց ուներ»,- պատմել է տղան:

Կատվին տարել են անասնաբուժական կլինիկա, որտեղ երկու օր անցկացնելուց հետո Զերոն վերադարձել է տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս