Վանաձորի ավագանին պատրաստվում է հաստատել 2018 թ. բյուջեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանին պատրաստվում է հաստատել 2018 թ. բյուջեն։ Հերթական նիստը հրավիրվել է դեկտեմբերի 20-ին, որը կլինի թերեւս տարվա վերջին նիստը: Դատելով բյուջեի վերաբերյալ փաստաթղթից՝ այն եկամուտների գծով կկազմի 234 581 30 հազար դրամ, ծախսերի գծով՝ 239 185 5,0 հազար դրամ, դեֆիցիտը՝ 46042,0 հազար դրամ:

Նշենք, որ բյուջեի նախագծի վերաբերյալ նախորդ շաբաթ հանրային բաց լսումներ էին հրավիրվել, առաջարկներ ու փոփոխություններ ներկայացվել: Ավագանու հաջորդ նիստը նշանակված է 2018-ի փետրվարի 1-ին: Մինչ այդ, սակայն, անհայտ է, թե ինչ որոշում կկայացնի կառավարությունը ու կընդառաջի՞ «Լուսավոր Հայաստանի»՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու պահանջին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս