![](/banners/BeFunky-design.jpg)
Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Արցախ
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/1_640x420-11.jpg)
Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։
Այստեղ նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություններ տարբեր արտադրամասեր։