«ԱՄՆ-ը ինքը նախապատրաստեց իսլամիստներին, և նրանք շուռ եկան հենց ԱՄՆ-ի դեմ». Պ. Ժերար Շալիանի

Այս օրերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանում է գտնվում ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանին, ով նախօրեին ներկայացրեց «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսություն:

Ներկայացնելով աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանին, դեսպան Ն.Գ. պարոն Ջ. Լաքոտը մասնավորապես նշեց. «Մենք ցանկացանք, որպեսզի պարոն Ժերար Շալիանին մեզ հետ կիսվի Իրաքում և Սիրիայում հակամարտությունների հետևանքների մասին իր մտքերով, հակամարտություն, որ տեղի է ունենում հենց Հայաստանի շեմին, որ մտահոգում է ինչպես՝ միջազգային հանրությանը, այնպես նաև՝ Ֆրանսիային, հակամարտություն, որից դեռևս դժվարանում ենք քաղել բոլոր դասերը, որովհետև այն իր բնույթով չափազանց բարդ է: Ինչպես ասաց պարոն Շալիանին այսօր առավոտյան, եթե ես հիմա այստեղ՝ ձեր երկրում եմ՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության դեսպան, և առհասարակ, եթե ես զբաղվում եմ դիվանագիտական գործունեությամբ, ապա միայն նրա համար, որ սրանից 20 տարի առաջ Ֆրանսիայի քաղաքագիտության ինստիտուտում սովորելու տարիներին հաճույքով ընթերցում էի պարոն Շարիանի գրքերը:

Ես դրանք ընթերցում էի ոչ թե տնային հանձնարարությունս կատարելու, այլ հաճույք ստանալու համար: Այս գրքերն էին, որ ինձ հեռացրին ադմինիստրատիվ վարչական իրավունքի ոլորտից և մոտեցրին քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Ես պարտական եմ պարոն Շալիանին, և ինձ համար անձնական հաճույք է նրան լսել նրա դասախոսությունը այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում:

«Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները»՝ մասնագետ Պ. Ժերար Շալիանի մեկնաբանությամբ

Ամեն ինչ սկսվեց 1979 թվականից: Իրականում պատմության մեջ սա շատ կարևոր մի ամսաթիվ է, երբ արդեն իսկ սկսվել էր Չինական մեծ շրջադարձը, որոշում էր ընդունվել անցում կատարելու շուկայական սոցիալիզմին, ինչի արդյունքում այն արդեն 2010 թվականին դառնալու էր երկրորդ մեծ շուկան աշխարհում: Նույն թվականի փետրվարին տեղի է ունենում Իրանական հեղափոխությունը, որը իշխանության է վերադարձնում Այաթոլլա Խոմեյնին, և շիականությունը, ինչը բավական երկար ժամանակ արդեն մոռացության էր մատնվել:

Այս տարին աչքի է ընկնում նաև երկրորդ նավթային ճգնաժամով, որ շատ լուրջ հետևանքներ ունեցավ Եվրոպայի համար: Մեզ համար սա մի վերջին հիշեցում էր, որ վաղուց արդեն ժամանակն է զսպելու ինքներս մեզ, ինչը, սակայն, մենք չարեցինք: Վերջապես, հենց 1979-ին էր, որ ոչ ուղղափառ Սուրբ Ծննդյան օրերին սովետական ուժերը ներխուժեցին Աֆղանստան:

Աֆղանստանում խորհրդային միջամտությունը բնականաբար պատասխան ռեակցիա առաջացրեց ԱՄՆ-ի, ինչպես նաև՝ Սաուդյան Արաբիայի կողմից, որը, որպես կանոն, իրենից ներկայացնում է վահաբիստական մի պետություն, վերաիսլամականացման կարևոր առանցքով: Սովետական ուժերի Աֆղանստան ներխուժելուն արձագանքեց նաև շատ կարևոր մի պետություն՝ Պակիստանը, որը նույնպես 70-ականներին մեծապես վարաիսլամականացված էր: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա սա հրաշալի առիթ էր Խորհրդային Միությանը վերադարձնելու այն պատասխանը, որով նրանք ներքաշվել էին Վիետնամի պատերազմում, որը, ըստ էության, հնարավոր չէր հաղթել, և որը նրանց շնչահեղձ էր անելու՝ քաղաքական, ռազմական և տնտեսական առումներով: Հետևաբար՝ որպեսզի մոջահեդները հասնեին իրենց նպատակին և հաղթանակ տոնեին, նպաստող հանգամանք էր պետք՝ գումար, որը նրանց էր տալիս Սաուդյան Արաբիան, զենք, որ ստանում էին ԱՄՆ-ից (Հորդանանի պաղեստինցի ոմն Հասանի միջոցով, հետո շատ ավելի հայտնի մեկի կողմից, որի անուն էր Ուսամա Բեն Լադեն), այնուհետև՝ նաև Պակիստանից:

Այսպիսով, Աֆղանստանում բավականին դժվար լուծելի իրավիճակ էր ստեղծվել, և սա, ամեն դեպքում, հնարավորություն էր տալիս չլսելու ապագա «պաշտոնիստանի» մասին, որին ցանկանում էին հասնել Աֆղանստանի պաշտոնյաները: Աֆղանստանին տարբեր երկրների կողմից միջազգային օգնություններ էին տրամադրվում, բացի այդ, նույն ժամանակահատվածում Սաուդյան Արաբիայի կողմից ջիհադ է հայտարարվում, այն, ինչ մենք ժամանակին այդպես էլ չկարողացանք ընկալել, որ այս ջիհադը հատկապես սուննիական էր:

Սա Սաուդյան Արաբիայի համար մի ձև էր՝ ասելու համար ոչ Ալաթոլլա Խոմեյնին: Սաուդյան Արաբիան հայտարարում է՝ նա, ով խոսում է ամերիկյան իմպերիալիզմի և Իսրայելի դեմ, չի կարող հավակնել, թե մուսուլմանների ներկայացուցիչն է, որովհետև մուսուլմանների ներկայացուցիչը նախևառաջ մենք ենք՝ սուննիները, այն լուսավոր կողմը, որ ներկայացնում են վահաբիստները:

Ի՞նչ է տեղի ունենալու: Այստեղ Խորհրդային Միությունը գործում է նույն սխալը, ինչ ամերիկացիները (ի դեպ, նույն սխալը, որ գործել էր Ֆրանսիան Ալժիրում): Գաղութարար տիպի պատերազմներում, իսկ Աֆղանստանի պատերազմը հենց այդպիսին էր, չի կարելի որպես պատերազմող կոնտինգենտ ուղարկել այնպիսի մարդկանց, որոնք զինվորականներ չեն: Այս դեպքում հարկ է ուղարկել խիստ պրոֆեսիոնալ բանակ, մի սխալ, որ, օրինակ, բրիտանացիները երբեք չեն գործում:

Այսպիսիով, Վիետնամ տեղափոխվեց սովետական «սպեցնազը» և զինվորագրված մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ի՞նչ են անելու այնտեղ: Առաջարկված բարեփոխումները, որոնք թղթի վրա շատ լավն են թվում՝ ժողովրդավար երկիր ստեղծելու համար, ինչպես, օրինակ, տղամարդկանց և կանանց իրավունքների ազատությունն է, երիտասարդ աղջիկների իրավունքը՝ դպրոց գնալու, ագրարային բարեփոխումները, պարտքերի մարումը, և այլն: Այս ամենը, իհարկե, շատ գրավիչ էր հնչում, բայց իրականում և գործնականում սրանք ընկալվում էին անհավատներ, որոնք չեն հավատում Աստծուն:

Այս ամենին ի լրումն, կրակի վրա յուղ են լցնում մոլլաները՝ պատճառաբանելով իրենց ավանդույթները, որոնք միշտ եղել են, կան ու կլինեն, որով նրանք աշխարհում ամենալավն են ու ամենաճիշտը: Այսպիսով, քաղաքացիական պատերազմ է սկսվում, և այն մարդիկ, ովքեր ցանկանում էին երկրի ներսում փոփոխություններ մտցնել, դառնում են փոքրամասնություն, 80.000-անոց բանակը շատ արագ կիսվում է՝ դառնալով ուղիղ կեսը: Մարդկանց մեծ մասը, ովքեր օգնում են մոջահեդներին, արևմուտքցիներն են, որոնք մեջ մոջահեդները գտնում են հակակոմունիստների, և նրանց համար սա շատ լավ առիթ է դառնում՝ ցույց տալու իրենց վճռականությունը Խորհրդային Միության դեմ պայքարի հարցում:

Շատ լիբերալներ, ձախակողմյան մարդիկ, պրոգրեսիստներ կարծում են, որ պատճառ չկա նվաճելու մի երկիր՝ զուտ միայն իրական սոցիալիզմ պարտադրելու համար: Ահա այսպիսի զարգացումներում է մեկնարկում իրադարձությունների սկիզբը:

Երկրորդ կարևոր տարեթիվն այս կոնտեքստում դառնում է 1985 թվականը՝ պատերազմի ավարտով: Խարհրդային Միությունը նահանջում է՝ դուրս գալով երկրից: Այստեղ արդեն պետք է անդրադարձ կատարել նաև Գորբաչովի գործոնին, ով փոփոխությունների ջատագով էր՝ ժողովրդավարություն, վերակառուցում, իշխանականություն, տարբերվող տնտեսական համակարգ, և այլն:

Ի վերջո, այս ամենը չի գործում. չմոռանանք, որ բյուրոկրատիաները՝ լինեն դրանք արևմտյան թե արևելյան, շատ հզոր ուժ ունեն, որ կոչում ենք իներցիայի ուժ, որը միաժամանակ շատ դժվար է տեղից շարժել:

Սրան զուգահեռ՝ զարգանում է մի իրականություն, որտեղ ապրող մարդիկ հասկանում են՝ կարող են խոսել՝ առանց պատժվելու: Ի՞նչ էին բարձրաձայնում այն մարդիկ, ովքեր 70 տարի ի վեր ունեցել են միայն լռելու իրավունք… հիմա ասում են, որ գոհ չեն: Ստացվում է այնպես, որ այս դժգոհությունը հիմնականում և մեծապես արտահայտում են ազգությունները՝ կովկասցիները, Մերձբալթյան երկրների բնակիչները, հակառակ այն կանխատեսումների, թե առաջին հերթին պետք է ըմբոստանային և խոսեին մուսուլմանները:

Արդյունքում, գորբաչովյան հատվածը, ինչպիսին էլ որ լիներ դրա մտադրությունները, ֆիասկո է ապրում: Խորհրդային զորքերը չեն հաղթում, բայց նաև չեն էլ պարտվում, իսկ սա իրականում նույն բանը չէ: Երկրից դուրս եկած մոջահեդիները հայտարարում են սովետական բանակի նկատմամբ տարած իրենց հաղթանակի և իշխանության գալու մասին:

Իրականում այս ամենին հասնելու համար մոջահեդիներին գործնականում երեք տարի պետք եկավ:

Դրանից հետո պաշտոնների բաշխման ուղղությամբ բուռն վեճեր են ընթանում, որի նկատմամբ, պարզվում է, ամենաշատ հավակնություններն ուներ իսլամական կողմը, որը նաև ամենաշատ օգնությունն էր ստացել արտասահմանից:

Այսպիսով, ամերիկյան բանակը դուրս է գալիս երկրից՝ համարելով իր առաքելությունը՝ երկրից սովետական ուժերի ետմղումը, կատարված: Տեղում զարգանում է այն, ինչ անվանում են հակադարձ շոկ:

Ավստրալիայում զենքի մի տեսակ կա, որ կոչվում է բումերանգ, նետում եք, և այն հետ է գալիս ու հարվածում ձեզ: ԱՄՆ-ի հետ տեղի է ունենում հենց այս պրոցեսը: ԱՄՆ-ը ինքը նախապատրաստեց իսլամիստներին, և նրանք շուռ եկան հենց ԱՄՆ-ի դեմ, որովհետև իսլամիստներն ատում էին ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև անհավատներին՝ բոլոր նրանց, ովքեր մուսուլման չեն:

Այստեղից էլ սկիզբ են առնում 2001 թվականի ամերիկյան զույգ աշտարակների հետ կատարված հայտնի դեպքերը, որ հարված էր ԱՄՆ-ի հենց սրտին: Սա շատ ազդեցիկ շոկ էր նրանց համար, որովհետև ԱՄՆ-ը ինքն իրեն ընկալում էր՝ որպես մեկուսի, բայց, միևնույն ժամանակ, սրբավայրի պես մի երկիր, որին երբեք և ոչ ոք չէր համարձակվի հարվածել:

Այսպիսով, հարվածել այսպիսի խորհրդանշական կառույցներ, ինչպիսին երկվորյակ երկնաքերներն էին, Պենտանգոնից հետո դժվար է գտնել: Սա իշխանության գալու առիթ եղավ նեոպահպանողականների համար, ովքեր քաղաքական այլընտրանք առաջարկեցին Կրտսեր-Ջորջ Բուշին, ով, սակայն, արտաքին աշխարհին առանձնապես անծանոթ նախագահ չէր:

Այստեղից էլ սկիզբ առավ ԱՄՆ-ի որոշումը՝ հարվածել Իրաքին, համարելով, որ իրական չարիքը ոչ թե Աֆղանստանում է, այլ հենց Իրաքում:

Այստեղ է, որ Կրտսեր-Ջորջ Բուշն արտասանում է իր հայտնի խորհրդանշական բառերը, ինչին հետևում է արագ տեմպերով և կարճ ժամանակում Աֆղանստանով զբաղվելու պրոցեսը, ինչն ի կատար է ածվում, այսպես ասած՝ փոխարինող ուժերով, հյուսիսում՝ ուզբեկների, ազարաների և տաջիկների աջակցությամբ, որոնք ամերիկյան օգնությամբ և զենքերով կարողանում են վերցնել իշխանությունը:

Հարավում նրանք վճարում են ցեղախմբերի ղեկավարներին, ովքեր հավերժորեն պայքարի մեջ են սրա կամ նրա դեմ, նայած, թե իրենց ով կվճարի: Թալիբանների ղեկավարները լքում են երկիրը, Բեն Լադենը դեպի Պակիստան է հեռանում, որտեղից էլ պաշտոնապես անհետանում է և միայն տարիներ անց սպանվում օդային գործողությունների արդյունքում:

Այսպիսիով, ԱՄՆ-ից Պակիստան են տեղափոխում մի պաշտոն, որը դասական խորհրդատվություններից հետո շարունակում է երկրի ղեկավարումը՝ տանելով դրա զարգացումը ոչ ժողովրդավար և կոռումպացված վարչախմբի հետքերով: Առհասարակ, դժվար իրավիճակ է, երբ երկրում առկա են օտարերկրյա զորքեր, որոնք պայքարում են չընդունված և կոռումպացված վարչակազմի շահերին ծառայելու համար: Սա բավական հակասական իրավիճակ էր, որի մեջ ամերիկացիները մխրճվել էին վիետնամական պատերազմից ի վեր, և սա փաստ է:

Այսպիսով, Աֆղանստանի պատերազմն ավարտված է համարվում, ամերիկյան կողմը համարում է, որ ինքը հաղթել է, որովհետև իրենց թշնամիները կա՛մ մեռած են, կա՛մ Պակիստանում են: Կարելի է ասել, որ սա որոշված պատերազմ էր: 2002 թվականն ամերիկացիներն անցկացնելու են՝ զբաղվելով ոչ թե Աֆղանստանի հետ կապված խնդիրների լուծմամբ, այլ հիմնականում Ուսամա Բեն Լադենի փնտրտուքներով:

Այս ընթացքում որոշ երկրներ, այդ թվում՝ նաև Բրիտանիան, միանում է ԱՄՆ-ին, որովհետև նրանք հին դաշնակիցներ են և կարծում են, որ դա լավ ընտրություն է: Գերմանիան և Ֆրանսիան հրաժարվում են այս պատերազմում աջակցել ԱՄՆ-ին: Սա հավանաբար լավագույն որոշումն էր, որ Ժակ Շիրակն արեց՝ հայտարարելով, որ չի կարող անգամ խոսք լինել այս պատերազմում ԱՄՆ-ին աջակցելու մասին: Ռուսաստանը նույնպես հրաժարվել էր, և դա ակնհայտ ընտրություն էր այդ երկրի պարագայում:

Ակնհայտ իրականություն է, որ այս պատերազմը վարվում է մուսուլմանական երկրների մեծ մասի համաձայնությամբ՝ որոշ բացառություններով, ինչպես, օրինակ, Եմենն էր: Այն բավական արագ ավարտ է ունենում, սակայն՝ ոչ Իրաքի թուլացմամբ:

Այսպիսով, 2003 թվականին, այն մարդիկ, ովքեր պատերազմ վարեցին, նպատակ ունեին ԱՄՆ-ի համար բարենպաստ վարչակարգ սահմանել, ստիպելու համար Բաշար Ասադի վարչակարգին՝ դադարել սատարել Հեզբոլլահին և Համասին, և շրջվել հիմնական թշնամու՝ Իրանի դեմ, նպաստելով տեղի վարչակարգի փոփոխությանը:

Ամեն ինչ շատ պարզ է. փաստն այն է, որ այս պատերազմի, այսպես ասած, նպատակները բոլորովին չիրականացան: ԱՄՆ-ի համար տեղի ունեցավ կատարյալ ֆիասկո, որը 2003-2011 թվականների ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չարձանագրեց այդ երկրի համար, բացառությամբ մի կարճ ժամանակահատվածի, երբ պատերազմը վարում էր գեներալ Պետրաուսը, ով որոշակի գիտելիքներ ուներ անցյալի ըմբոստությունների պատմության վերաբերյալ, ինչը բացարձակապես չի կարելի ասել նրա նախորդների և հաջորդների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս