Բաժիններ՝

Ջոան Ռոուլինգը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով. DM

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն ստեղծել է Հարի Փոթերի մասին մատենաշարը, դեկտեմբերի 12-ին պարգեւատրվել է բրիտանական Պատվո ասպետների շքանշանով: Այս մասին հայտնել է Daily Mail (DM) թերթը:

Պարգեւի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում: «Ինձ համար պատիվ եւ հպարտություն է այս պարգեւն ստանալը»,- մեջբերում է անում հրատարակությունը գրողի խոսքից:

Շքանշանի հանձնումը տեղի է ունեցել պատանի կախարդի մասին առաջին գործի՝ «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» (Harry Potter and the Philosopher՚s Stone, 1997 год) գրքի հրատարակումից 20 տարի անց:

Պատվո ասպետների շքանշանը պարգեւ է տարբեր բնագավառներում (արվեստում, գրականության, երաժշտության, գիտության եւ այլ ասպարեզներում) ակնառու նվաճումների համար: Այն 1917 թվականին հիմնել է Գեորգ V թագավորը: Շքանշանի ասպետների թվում են՝ գիտնական Սթիվեն Հոքինգը, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ջորջ Օսբոռնը եւ երաժիշտ Փոլ Մակքարթնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս