Դադարեք ամեն օր լվանալ մազերը. ինչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը

Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը։ Takprosto.cc-ը ներկայացրել է` ինչպես ճիշտ լվանալ մազերը։

Մի վախեցեք շամպուն օգտագործելուց։ Եթե մազերը խնամելու միջոցի վրա գրված է, որ այն կարելի է օգտագործել ամեն օր, նշանակում է՝ այն առավելագույնս չեզոք է, ոչ ագրեսիվ, և այն կարելի է օգտագործել ամեն օր՝ առանց վախենալու գլխամաշկն ու մազերը վնասելուց։

Մազերը երկար ժամանակ կեղտոտ մի թողեք։ Ճարպերը, փոշին ու կեղտը, որոնք կուտակվում են գլխամաշկին և ժամանակին չեն մաքրվում, բարենպաստ միջավայր են ստեղծում՝ բակտերիաների բազմացման համար։ Մաշկը չի կարողանում շնչել, մազարմատներին չի բավարարում սննդարար նյութերի քանակը, խանգարվում է մաշկի նորմալ աշխատանքը, իսկ մազերի աճը նկատելիորեն դանդաղում է։

Կարդացեք նաև

Ճիշտ ընտրեք մազերը լվանալու հաճախականությունը։ Շաբաթվա ընթացքում քանի՞ անգամ է հարկավոր լվանալ մազերը. հարց, որի պատասխանն անհատական է՝ կախված մազերի տիպից ու ջրի որակից։ Եթե մազերը հակված են յուղոտության, 3-4-օրյա ընդմիջումը կարող է հանգեցնել մաշկի բորբոքման։

Ճիշտ օգտագործեք շամպունը։ Շամպունն անմիջապես գլխին մի լցրեք։ Այդ կերպ ծայրահեղ դժվար կլինի վերահսկել օգտագործվող շամպունի քանակը, ինչպես նաև գլխի մի հատվածին շամպունն ավելի շատ կլինի, մյուս հատվածին՝ ավելի քիչ։ Գերադասելի է շամպունի անհրաժեշտ քանակը լցնել ափի մեջ, հետո քսել գլխին։

Մազերը կվանալու ալգորիթմը։ Մազերը նախքան լվանալը սանրեք, որպեսզի կարողանաք լավ մաքրել դրանք։ Լվանալու ընթացքում պետք է մերսող շարժումներ կատարել։ Մազերը մերսեք մատների «բարձիկներով» և ոչ՝ եղունգներով։ Հակառակ դեպքում կարող եք վնասել մաշկը։ Մազերը լվանալու ընթացքում խորհուրդ է տրվում թեթև մերսել գլուխը։

Շամպունի քանակը։ Շամպունի քանակը կախված է մազերի երկարությունից ու խտությունից։ Եթե ամեն օր լվանում եք մազերը, անհրաժեշտություն չկա մազերին երկու անգամ շամպուն քսել։ Եթե մազերը լվանալու եք օրեր անց, աշխատեք մի քանի անգամ լվացող միջոց օգտագործել։ Երկրորդ անգամ շամպուն քսելիս հարկավոր է երկու անգամ նվազեցնել դրա քանակը։

Ջրի ջերմաստիճանը։ Մազերը շատ տաք ջով լվանալը կանանց մեծ մասի կողմից թույլ տրվող ամենակոպիտ սխալն է։ Տաք ջրից թեփոտում է մաշկը և խթանվում ճարպի արտադրությունը։ Այդ դեպքում հարկավոր չէ զարմանալ, որ մազերն արագ են կեղտոտվում։ Մազերը լվանալու օպտիմալ ջերմաստիճանը 40-45 աստիճանն է։ Դա նպաստում է կեղտն ու ճարպը հեշտ հեռացնելուն, ինչպես նաև խթանում է արյան շրջանառությունը։

Սառը ցնցուղ։ Մազերը լվանալուց հետո դրանք լվացեք նաև սառը ջրով։ Դա կօգնի մազերին փայլ հաղորդել, ինչպես նաև հնարավորություն կտա մազերն ուշ-ուշ լվանալ, քանի որ մազերը բավական երկար ժամանակ մաքուր կմնան։

Դիմակ մազերի համար։ Սնուցող դիմակների օգտագործման հաճախականությունը ևս անհատական է, որը կախված է մազերի վիճակից ու արդյունքից, որին ցանկանում եք հասնել։ Եթե մազերը շատ վնասված են, դիմակ օգտագործեք յուրաքանչյուր երկրորդ լվացման ժամանակ։ 9-10 անգամ օգտագործելուց հետո արդեն կզգաք դրական արդյունքը, և հարկավոր չի լինի հաճախ օգտագործել սնուցող դիմակներ։ Եթե դիմակն օգտագործում եք կանխարգելիչ նպատակով, ամսվա ընթացքում 1-2 անգամ օգտագործելը բավարար կլինի։

Մի մոռացեք բալզամի մասին։ Բալզամը կարող է օգնել կարգավորել մազերի pH-ը, դրանց փայլ հաղորդել։ Բալզամը պետք չէ քսել մազարմատներին։

Ինչ անել մազերը լվանալուց հետո։ Եթերային յուղերը դրական են ազդում մազերի որակի վրա։ Խոնավ մազերին կարող եք եթերային յուղ քսել, որի ընտրությունը ևս կախված է մազերի որակից։

Պաշտպանեք մազերը բարձր ջերմաստիճանից։ Եթե մազերը չորացնում եք վարսահարդարիչի օգնությամբ, հարկավոր է հետևել մի խումբ կանոնների։ Չորացրեք մազարմատները, իսկ ծայրերը մի փոքր խոնավ թողեք։ Եթե մազերն անընդհատ ջերմային ազդեցության են ենթարկվում, պաշտպանիչ սփրեյ օգտագործեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս