Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը ժամանակավոր դադար են վերցրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ուժերը կամա, թե ակամա դատապարտված են անգործության:
Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՎԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալում:
Չնայած, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր քաղաքական գործունեություն ծավալելու «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, եւ այս առումով, ինչպես թերթի հետ զրույցում նշել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, իրենք ժամանակավոր դադար են վերցրել:
Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: