Բաժիններ՝

Կիևի Պեչորյան դատարանը քննում է Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը

Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը, որը դեկտեմբերի 11-ին քննում է «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը, որոշում է ընդունել, որ քաղաքական գործիչը դատական նիստին կմասնակցի ոչ թե դատապարտյալների վանդակում, այլ լինելով իր փաստաբանների կողքին։

Օդեսայի մարզի նախկին նահանգապետն ինքը հայտարարել է, որ ռազմագերի է եւ շահագրգռված չէ որեւիցե առճակատմամբ: «Ես չեմ վախենում… Ես ինձ համարում եմ Ուկրաինայի օլիգարխների գերին»,-ասել է քաղաքական գործիչը: Այնուհետեւ Սահակաշվիլին եւ նիստի դահլիճում հավաքված նրա կողմնակիցները կատարել են Ուկրաինայի հիմնը: Նիստի դահլիճ է ժամանել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, որը ողջունել է մարզային վարչակազմի նախկին ղեկավարին ու նրա կնոջը:

Սահակաշվիլին եւ Տիմոշենկոն պարբերաբար ինչ-որ մտքեր էին փոխանակում շշուկով: Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավարին ձերբակալել են դեկտեմբերի 8-ի երեկոյան: Նրան մեղադրում են հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին աջակցելու եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ. այդ հոդվածով պատիժը նախատեսում է 5-ից մինչեւ 10 տարի ազատազրկում: Անցած շաբաթ Սահակաշվիլին հացադուլ էր հայտարարել հետաքննչական մեկուսարանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս