Բաժիններ՝

Ավանդական ամանորյա հրավառությունը Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակի մոտ փոխարինել են լազերային շոուով

Ամանորյա գիշերն ավանդական հրավառությունն աշխարհի ամենաբարձր կառույցի՝ Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակի մոտ քաղաքային իշխանությունները փոխարինել են լազերային շոուով։

Ամեն տարի Ամանորի գիշերը հազարավոր մարդիկ են հավաքվում այդ աշտարակի մոտ գունագեղ մեծ հրավառությունը դիտելու համար: Սակայն Instagam-ում Downtown Dubai շրջանի օգտահաշվում հաղորդվում է, որ հունվարի լույս 1-ի գիշերն աշտարակի մոտ ավանդական սալյուտի փոխարեն կկայանա լազերային շոու՝ Light Up 2018 անվանումով:

Սոցցանցում զետեղված հաղորդագրության մեջ կազմակերպիչները խոստանում են, որ դա կլինի «այնպիսի մի բան, որը դուք նախկինում երբեք չեք տեսել»: Այնուամանայնիվ, հրավառություններ տեղի կունենան քաղաքի այլ մասերում՝ Palm Jumeirah արհեստական կղզում եւ ուրիշ վայրերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031