Հյուրասենյակում՝ անկողնու մեջ դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1935 թ. ծնված Է. Գ.-ի դին: