Հասան Ռուհանին մեկնելու է Թուրքիա
Դեկտեմբերի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին մեկնելու է Թուրքիա:
Թուրքական «Ehlibeythaber» լրատվակայքը, հղում անելով Իրանի նախագահականի տեղեկատվության կենտրոնի պատասխանատու Փերվիզ Իսմայիլի հայտարարությանը, նշում է, որ Ռուհանին Ստամբուլում կմասնակցի Երուսաղեմի հարցով «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայարաքաղաք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ ԻԻՀ-ի արտահերթի գագաթնաժողով հրավիրելու առաջարկով:
ԻՀԿ-ն հիմնադրվել է 1969թ., որին անդամակցում է 55 երկիր: