Բաժիններ՝

Կալիֆոռնիայում վերսկսվել է բնակիչների տարհանումը հրդեհների պատճառով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրություն են արել նահանգի Սանտա Բարբարայի օկրուգում երկու բնակավայրերի բնակիչների պարտադիր տարհանման մասին, որոնց սպառնում են բնական հրդեհները: Այդ մասին հայտնել է Կալիֆոռնիայի անտառային հանդակների եւ հրշեջ պահպանության վարչությունը:

Գերատեսչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ տարհանման են ենթակա Կարպինտերիայի եւ Մոնտեսիտոյի բնակիչները, որոնք գտնվում են Լոս Անջելեսից 160 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Նրանց սպառնում է «Թոմաս» հրդեհը, որը 578,6 քառ. կմ տարածք է ընդգրկել դեկտեմբերի 9-ի 495 քառ. կիլոմետրի համեմատությամբ եւ մինչ այժմ տեղափակված է միայն 15 տոկոսի չափով: Կրակը ոչնչացրել է արդեն 754 շինություն եւ վնաս հասցրել եւս 162 կառույցների: 15 հազար կառույցներ ու շենքեր գտնվում են այրվելու սպառնալիքի ներքո:

«Թոմասի» տարածման պատճառը «Սանտա Անա» անվանումը կրող չոր ուժեղ քամին է: Դրա արագությունը հասնում է վայրկյանում 22,4 մետրի: Կալիֆոռնիայի անտառային հանդակների եւ հրշեջ պահպանության վարչությունը նոր տվյալներ է ներկայացրել նահանգի հարավում առավել խոշոր հրդեհների հետեւանքների վերաբերյալ, որոնք մոլեգնում են դեկտեմբերի 4-ից: Դրանց թիվը վեցից կրճատվել է մինչեւ հինգ եւ սահմանափակված է Լոս Անջելեսի, Վենտուրայի, Սանտա Բարբարայի եւ Սան Դիեգոյի օկրուգներով: Հրդեհի ճիրաններում է հայտնվել 668,9 քառ. կմ տարածք: «Կրակը ոչնչացրել է 834 տուն ու շինություն, սպառնալով եւս 25 հազարի»,- նշել է վարչությունն իր Twitter-ում:

Կալիֆոռնայի այն բանկչիների թիվը, որոնց դեռեւս արգելված է իրենց տներ վերադառնալ տարերային աղետի պատճառով, կազմում է 98 հազար: Ավելի վաղ հաղորդվել էր 212 հազար տարհանվածների մասին: Հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված է մինչեւ 9 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս