Բաժիններ՝

Հանրաճանաչ խոհարարների հանրահայտ բաղադրատոմսերը. ձու «Պաշոտ»՝ ըստ Պոլ Բոկյուզի

Ֆրանսիական խոհարարության աստղ, 3 «Միշլեն» դափնեկիր Պոլ Բոկյուզը շատ բան է արել նրա համար, որպեսզի երկրի խոհանոցը դառնա ավելի ժամանակակից, այսինքն՝ թեթև: Հանրաճանաչ շեֆ-խոհարարը երկար տարիներ ապրել է Լիոնում, թերևս հենց այդ պատճառով այդ քաղաքը համարվում է Ֆրանսիայի խոհարարական մայրաքաղաքը: Բոկյուզի l’Auberge du Pont de Collonges ռեստորան ընկնելու համար պետք է մի քանի ամիս առաջ հերթագրվել:

Ձու «Պաշոտ» բոժոլե սոուսով՝ ըստ Պոլ Բոկյուզի բաղադրատոմսի

Բաղադրիչներ

1. Ձու – 4 հատ
2. Քացախ – 10 գ
3. Ձվի դեղնուց – 1 հատ
4. Մանանեխ – 1 թ/գ
5. Գետնանուշի յուղ – 15 մլ
6. Ձիթապտղի յուղ – 5 մլ
7. Հաց՝ տոստի համար – 4 կտոր
8. Ձիթապտղի յուղ՝ տապակելու համար – 3 ճ/գ
9. Մաղադանոս – 1 ճյուղ
10. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
11. Գինի բոժոլե – 15 մլ
12. Կարմիր գինու քացախ – 1 ճ/գ
13. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ ջուր եռացնել, ավելացնել քացախը, իջեցնել կրակը:

2. Թասի մեջ զգուշությամբ կոտրել ձուն և տեղափոխել թույլ եռացող ջրի մեջ: Նույնն անել մնացած ձվերի հետ:

3. Եփել 2-3 րոպե: Պատրաստի ձվերը հանել և տեղափոխել սառույցով ջրի մեջ, որպեսզի սառչեն:

3. Դեղնուցը խառնել մանանեխի հետ և դանդաղ հարել ձիթապտղի և բուսական յուղի հետ, որպեսզի մայոնեզ ստացվի:

4. Հացի կտորներից օղակներ կտրել, ձվի չափին համապատասխան մնացած հացը խորանարդաձև կտրատել: Տապակել ձիթապտղի յուղի մեջ:

5. Պատրաստել սոուսը. լցնել 10 մլ գինի, ավելացնել շաքարավազ և դնել կրակի վրա՝ մինչև օշարակ ստացվի:

6. Ստացված զանգվածը խառնել մայոնեզի հետ, ավելացնել քացախը և մնացած գինին, նորից խառնել:

7. Յուրաքանչյուր ափսեի կենտրնում տեղավորել օղակաձև տապակած հացը, վրան դնել ձուն, վրան սոուս լցնել, կանաչի, իսկ ամենավերևում հացի խորանարդիկներ: Կողքերը կաթեցնել յուղ և վրան ցանել սև, թարմ աղացած պղպեղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս