Բաժիններ՝

«Մենամարտի վերաբերյալ նախնական բանակցություններ ենք անցկացրել Քոնոր ՄաքԳրեգորի հետ». Մենի Պակիաո

Պակ Մենը նույնպես ուզում է ծեծել իռլանդացուն և գումար աշխատել:

Մենի Պակիաոն հաստատել է ММА-ի աստղ Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտի վերաբերյալ բանակցությունների առկայությունը: Մենամարտը պլանավորվում է անցկացնել ապրիլին:

«Եթե մենք պայմանավորվենք, իմ կողմից պրոբլեմներ չեն լինի: Կարծում եմ՝ մենք երկուսս էլ պատրաստ կլինենք:

Մենամարտի մասին նախնական զրույց եղել է, բայց հետագա բանակցությունները մենք դեռ չենք անցկացրել»,- Պակ Մենին է մեջբերում Boxing Scene-ը:

ММА-ի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորի դեբյուտը բռնցքամարտում եղել է օգոստոսի 26-ին, Ֆլոյդ Մեյվեյզերի դեմ: Ամերիկացին Քոնորին նոկաուտի ենթարկեց 10-րդ ռաունդում:

Դեկտեմբերի 17-ին Պակիաոն կդառնա 39 տարեկան: Մենին հաղթել է 59 մենամարտերում, 7-ում պարտվել է և 2 մենամարտ ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս