3 տղամարդիկ թունավորվել են ավտոտնակում
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Գեղամ Խ.-ն, 1974 թ. ծնված Արման Ա.-ն և 1961 թ. ծնված Արայիկ Ղ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ին, Արման Ա.-ի տանը կից ավտոտնակում գազի վառարանը շահագործելու փորձ կատարելու հետևանքով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն: