«Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին «մե քեֆ, մե ուրախություն» է. Ծառուկյանի կրկին «բարիացել է». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունում այս օրերին «մե քեֆ, մե ուրախություն» է։
Բանն այն է, որ երբ ժամանակին Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ մեծ քաղաքականությունից, ԲՀԿ ֆրակցիան մնաց «որբ ու անչոբան»` «չոր» աշխատավարձի հույսին: Ապրիլյան ընտրություններից հետո Գագիկ Նիկոլայիչը հակված չէր հոգալ իր պատգամավորների «հոգսերը», սակայն վերջին ժամանակները կրկին սկսել է:
Ի դեպ, Ծառուկյանը կոալիցիայում եղած ժամանակ նույնկերպ հոգում էր իր նախարարների «հոգսերը», նրանց բավականին կլորիկ գումար տալիս, որպեսզի վերջիններս աչքները չդնեն պետբյուջեի վրա, փող չուտեն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։