Բաժիններ՝

Հազարավոր պաղեստինցիներ բողոքում են Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշման դեմ

Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինյան միջատարածքի հազարավոր բնակիչների բողոքի ցույցի է դուրս բերել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը նաեւ ստորագրել է փաստաթուղթ Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Գլխավոր հանրահավաքին մասնակցել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարները, այդ թվում՝ իսլամիստական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Խանիան: Համանման ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի մյուս շրջաններում, Ջեբալիա հյուսիսային եւ Ռաֆահ հարավային քաղաքներում:

ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշմամբ Թրամփը «բացեց դժոխքի դարպասները»: Ընդդիմադիր-իսլամիստները համաձայն են Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի տված գնահատականներին, որն ամերիկյան նախաձեռնությունը համարել է հրաժարում մերձավորարեւելյան հաշտության գործընթացի հովանավորումից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս