«Թուրքիան քիչ-քիչ հեռանում է Եվրոպայից». Գերմանացի պատգամավոր

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) գերմանացի կին պատգամավոր Միկելլե Մունտեֆերինգը Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիան Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև» խորագրով համաժողովի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի: Ըստ թուրքական T24.com.tr-ի՝ պատգամավորը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:

Մունտեֆերինգի խոսքերով՝  շատ կարևոր է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցի այն ուժերին, որոնք չեն ցանկանում այրվի Թուրքիայի և Եվրոպայի միջև  կամուրջը»:

«Երբ ասում ենք դիվանագիտություն և երկխոսություն, դա միայն իշխող կուսակցությանը չի վերաբերում, այն պետք է ընդգրկի նաև ընդդիմությանը և հասարակական կազմակերպություններին»,- ասել է պատգամավորը:

Վերջինս նաև նշել է, որ Էրդողանի գործողությունները բացասական ազդեցություն են ունենում Եվրոպայում ապրող թուրքերի վրա:

Տեսանյութեր

Լրահոս