«Բացարձակ հիմարություն է». ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ իր և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հակասությունների մասին. Մեդիամաքս

Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը անդրադարձել է իր և ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի աշխատանքային փոխհարաբերություններին։

– Պաշտպանության նախարարի զինվորական չլինելը չի՞ խանգարում: Դուք տարիքով մեծ եք Վիգեն Սարգսյանից, զինվորական կյանքի մեծ փորձ և անցած մարտական ուղի ունեք: Մամուլում հաճախ է խոսվում ձեր տարաձայնությունների մասին: Կա՞ նման բան։

– Բացարձակ հիմարություն է: Նախարար Սարգսյանը զինվորական գործի մանրուքների և նրբությունների խորքային ըմբռնում ունի, արագ որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու բացառիկ կարողություն և կայացրած որոշումն իրագործելու վճռականություն: Նա բանակի ղեկավարն է, պաշտպանական քաղաքականության հիմնական ձևավորողը: Հենց նա՛ է Գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնում բանակին վերաբերող կարևորագույն հարցերը, զեկուցում Անվտանգության խորհրդի նիստերում, նա՛ է խորհրդարանում առաջ տանում բանակի համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունները:

Առհասարակ, կարծում եմ, պաշտպանության նախարարը չպետք է զինվորական լինի: Ճիշտ հակառակը` ցանկալի է, որ չլինի: Միայն այդ դեպքում նա կկարողանա անաչառ և ռազմավարական հայացք նետել Զինված ուժերի զարգացման խնդիրներին, պատրաստել դրանք վաղվա և ոչ թե երեկվա պատերազմին, կապել բանակը պետական կառավարման համակարգի հետ:

Կարդացեք նաև

Քաղաքացիական պաշտպանության նախարարի և զինվորական ղեկավարմամբ գլխավոր շտաբի համադրմամբ հնարավոր դարձավ յուրաքանչյուր խնդիր դիտարկել նորովի և շատ ավելի լայն հարթությունում: Բերեմ մեկ օրինակ. նախարարը ռազմավարական պլանավորման մակարդակում մեր երկրի պաշտպանունակության հարցը դրել է շատ ավելի լայն համատեքստի մեջ, քան սովոր ենք: Նա հաճախ է ասում, որ նույնիսկ եթե վաղը մեր գլխավոր խնդիրը լուծվի մեզ համար ամենացանկալի տարբերակով, մեր տարածաշրջանում առկա ընդհանուր ռիսկերը չեն վերանալու: Մենք պետք է սովորենք բարդ իրավիճակում ապրելը, մեծ բանակ և պաշտպանական ծախսեր ունենալն առավելության վերածել և ծառայեցնել մեր կազմակերպվածության ամրապնդման, գիտական ներուժի բացահայտման, զինծառայությունը լրացուցիչ կրթության միջոցի վերածելու խնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս