Բուլղարացիները հսկայական շարֆ են հյուսել ամբողջ մարմինի համար
Գործվածքե եւ տրիկոտաժե իրեր արտադրող բուլղարական ընկերությունը ներկայացրել է հսկայական շարֆ, որի մեջ ամբողջությամբ տեղավորվում է մարդը: Աքսեսուարի լուսանկարները հրապարակված են առցանց-խանութի կայքում։
Շարֆի լայնությունը 2,5 մետր է: Լուսանկարներում երեւում է, որ շարֆը կարելի է երկտակ ծալել, որպեսզի այն զգեստի տեսք ունենա, կամ լրիվ հարթել եւ ամբողջութամբ փաթաթվել դրանով: Գինը 280 դոլար է: Աքսեսուարը հասանելի է հինգ գույնով: