Իսպանիայի դատարանը չեղարկեց Պուչդեմոնի ձերբակալման օրդերը
Իսպանիայի Գերագույն դատարանը չեղարկել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման օրդերը: Այդ մասին ասված է երկրի դատական իշխանության մարմնի Twitter-ում:
«Դատավոր Պաբլո Լյարենան որոշում է ընդունել հանել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Պուչդեմոնի եւ կառավարության այն նախկին անդամների ձերբակալման օրդերը, որոնք գտնվում են Բելգիայում»,- հայտնել է դատարանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: